ք․Երևան Արմենակյան 125ա

Մեր Մասին

Բարի Գալուստ Անանիա Շիրակացի

«Ան. Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հր. Մադոյանի կողմից:

Համալսարանը ստեղծվել է որպես հումանիտար բուհ, որը կարող է հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմաբանասիրական համալսարան: Երկու տարի անց` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Ան.Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Ան.Շիրակացու: Այժմ համալսարանի բաժնետերերն են` բ.գ.դ., պրոֆ. Վ.Մադոյանը (Հայաստան) և տ.գ.դ., պրոֆ. Ա.Ապցիաուրին (Վրաստան): Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունը իրականացրել է կրթության բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, պրոֆեսոր Ն.Թումասովը (տնտեսագիտություն), պրոֆեսորներ Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը, Հր․Մադոյանը (լեզվաբանություն), ակադեմիկոս Գ.Ջահուկյանը, պրոֆեսոր Լ.Եզեկյանը (հայոց լեզու), դոցենտբեր Է. Արզումանյանը, Ն.Միքայելյանը (անգլ.լ.), Մ.Հարությունյանը, Կ.Աթայանը (գերմ. լ.) և ուրիշներ: Այժմ համալսարանի պրոֆեսորադասախաոսական կազմի 70% ունի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-երի կողմից տրված գիտական աստիճաններ և կոչումներ: 2001- 2002 թթ. համալսարանը՝ ըստ Հայաստանի օրենսդրության, ընդհանուր կարգով անցել է պետական հավատարմագրում բակալավրի աստիճանի մակար-դակով և իրավունք ստացել շրջանավարտներին տալ պետական նմուշի դիպլոմ: Համալսարանն ուսումնական և գիտական առումներով համագործակցում է Տոլյանիի պետական համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն), Կիևի Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (Կիև, Ուկրաինա), Ամմանի ուսումնական կենտրոնի – Սենթ–Քլեմենս համալսարանի մասնաճյուղի (Ամման, Հորդանան), Պրահայի միջազգային հարաբերությունների համալսարանի (Պրահա, Չեխիա) և մի շարք այլ բուհերի հետ, տարբեր միջազգային բուհական միավորումների անդամ է: Համալսարանն ունի հինգ մասնագիտություն` «տնտեսագիտություն», «իրավաբանություն», «օտար լեզուներ (անգլ. և գերմ.)», «ժուռնալիստիկա» և «դեղագործություն (ֆարմացիա)»: 2008 թվականից համալասրանն իրավունք է ստացել՝ աշխատելու նաև մագիստրոսի ծրագրերով («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «օտար լեզուներ», «ժուռնալիստիկա» մասնագիտությունների գծով): Երեք մասնագիտությամբ («իրավաբանություն», «տնտեսագիտություն», «ֆարմացիա») համալսարանն իրավունք ունի՝ արտասահմանցիների հետ աշխատելու նաև անգլերեն, վրացերեն և ռուսերեն: Համալսարանում գործում են գիտական և մասնագիտական խորհուրդներ: Վերջինիս որոշումները՝ գիտական աստիճան շնորհելու մասին, ճանաչում են Իրանի, Վրաստանի և այլ բուհեր: Համալսարանում գործում են ուսանողական խորհուրդ, թատերական և զբոսաշրջության խմբակներ: Օտարերկրյա քաղաքացիներն ապահովվում են հանրակացարանով:

Միացեք հիմա!

Մեր Նվաճումները

  • 1990-1994

    Բարեգործություն

    Արցախցի, Ադրբեջանի հետ սահմանակից շրջանների, ջավախքցի ուսանողները համալսարանում սովորում են անվճար կամ մեծ զեղչերով։ Այդ կապակցությամբ համալսարանը ստացել է շնորհակալական նամակներ կառավարական և բարեգործական տարբեր կազմակերպություններից։

    1995-2006

    Մեր ուսանողները ակտիվ սովորում են ռուսերեն

    Համալսարանի ռեկտոր պրոֆ․ Վ․Մադոյանը ռուսաց լեզվի և գրականության հետ կապված միջոցառումներին մեր ուսանողների ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Դեսպանության հերթական պատվոգրով։

    2017 - 2019

    Հերթական պայմանագիր առաջավոր համալսարանի հետ

    Ան․ Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը պայմանագիր է կնքել Տոլյատիի պետական համալսարանի հետ (Ռուսաստանի Դաշնություն) համագործակցության, ուսանողների փոխանակման և գիտական կապեր հաստատելու նպատակով։

Մեր Կազմը

Վաղարշակ Մադոյան

Ռեկտոր

Աննա Մադոյան

Ֆինանսների գծով Պրոռեկտոր

Լիանա Բանգոյան

Կադրերի Բաժնի վարիչ

Մարինե Քալանթարյան

Քիմիայի Ամբիոնի Վարիչ

Մեր Լավագույն Ուսումնական Հաստատությունը

Միացեք Հիմա!

Մեր Նորությունները

Հունիսի 10

Տերյան 105,Երևան 0009

Հրաման №1-144 հեռացնել համալսարանից

15 Հուլիսի

Տերյան 105,Երևան 0009

Ֆուտբոլ խաղալու ժամանակն է.

18 Հուլիսի

Տերյան 105,Երևան 0009

Հանրապետության աշակերտների եզրափակիչ փուլը