Ողջունում ենք Ձեզ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պաշտոնական կայքէջում

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրազդան Մադոյանի կողմից:

Համալսարանը ստեղծվել է որպես հումանիտար բուհ, որը կարող էր հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմաբանասիրական համալսարան: Երկու տարի անց` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան՝ ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու:

Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունն իրականացրել է կրթության բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, պրոֆեսոր Ն.Թումասովը (տնտեսագիտություն), պրոֆեսորներ՝ Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը, Հր․Մադոյանը (լեզվաբանություն), ակադեմիկոս Գ.Ջահուկյանը, պրոֆեսոր Լ.Եզեկյանը (հայոց լեզու)։

0

Ֆակուլտետներ

0

Հաստատված դասընթացներ

0

Հավաստագրված դասախոսներ

0

Շրջանավարտներ

Ֆակուլտետները

Ֆակուլտետն ընդգրկում է երեք մասնագիտություն՝ ֆարմացիա (դեղա­գոր­ծություն), ատամնաբուժություն և բուժական գործ:  Վերջին երկու մասնագիտությունների գծով համապատասխան մասնագետների պատրաստումը կատարվում է համագործակցող բուհերի միջոցով: Բոլոր շրջանավարտները կարող են ստանալ, և՛ Հայաստանի Հանրապետության,  և՛ Ուկրաինայի հանրապետության պետական  դիպլոմ՝ հնարավորություն ունենալով  ուսումը շարունակելու կամ աշխատելու  ցանկացած երկրում:

Այս ֆակուլտետում, բացի «Ընդհանուր իրավունք»-ից, իրականացվում է նաև «Միջազգային իրավունք»«Իրավունքը՝ միջազգային հարաբերություններում, «Բանկային իրավունք» առարկաների խորացված ուսուցում: Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել իրավունքի տարբեր բնագավառներում:

Շուկայական տնտեսության պայմաններում խիստ կարևոր է որակյալ տնտեսագետների դերը: Այս ֆակուլտետում ևս՝ շնորհիվ բարձրորակ կրթության, պատրաստվում են միջազգային բոլոր ստնադարտներին համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:

Օտար լեզուների ֆակուլտետում դասավանդվում է անգլերեն և գերմաներեն: Գերազանց  սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու արտասահմանյան բուհերում:

Այստեղ   պատրաստվում են պրոֆեսիոնալ լրագրողներ: Ցանկացողներին դասավանդվում է նաև կինոօպերատորական արվեստ, ֆոտոգեղանկարչություն, ֆոտոլրագրություն: Համալսարանն ունի սեփական հանդես, որտեղ իրենց աշխատանքները կարող են տպագրել, և′ ուսանողները, և′ դասախոսները:

Նորություններ

Ինչու՞ պետք է ընտրել մեր համալսարանը...

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ապահովում է միայն բարձրորակ և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան կրթություն։

Մեզ մոտ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները:

 Համալսարանը պատրաստում է  շնորհալի և ՀՀ տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզներում հաջողություններ գրանցած շրջանավարտներ:

ՈՒսանողները մեր մասին