Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ .

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս համաճարակային կայուն վիճակը՝ 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գործընթացը կկազմակերպվի առկա ուսուցմամբ և ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կկազմակերպվեն հեռավար / առցանց ձևով/։Օտարերկրյա ուսանողների մուտքը կիրականացվի N 514-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան։

ՌԵԿՏՈՐԱՏ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով