Ադրբեջանին

Ես, միևնույն է, հաղթելու եմ քեզ,

Քո ավագ եղբորը բերելու ծնկի․

Դեռ Դեր Զորերում դու պիտի կոծես

Անապատներին հանձնես քո հոգին։

Աշխարհի լեզուն լարվեց ու … լռվեց․

Ե՛ս եմ աշխարհին դատի քաշ տալու։

Այն դաշույններով, որ ինձ ես մորթել,

Ավելի սրած՝ քեզ եմ մորթելու։

Այս անգամ խնդա․ ես ինձ եմ պարտվել՝

Հաղթանակներով կուրացած, հիշի’ր՝

Գետերում, ուր իմ արյունն է հոսել,

Ի վերջո արյունդ առատ կհոսի։

Իմ այս մորմոքին Աստվածն է վկա

՝Ես ծնվել եմ հայ, հայ եմ մեռնելու․

Դեռ տիեզերքում մեր Երկիրը կա,Ա

յս Երկրի վրա Հայք է լինելու։

Քեզ թվում է՝ դու վերջակե՞տ դրիր.

Արցախի ոգու շունչը կջարդե՞ն…

Իմ գլխով հազար տարի էլ անցնի,

Բուն վերջակետը ես պիտի դնեմ։

Վաղարշակ Մադոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով