Ամենապահանջված մասնագիտությունները

🛠Ցուցակը գլխավորում են ինժեներները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ պահին ամբողջ աշխարհում նկատվում է տարբեր պրոֆիլների ինժեներների պակաս։ Իսկ մոտակա 10 տարիներին այդ պակասը կբազմապատկվի մի քանի անգամ։

💵Ծառայության մատուցման (սերվիսի ոլորտ) մասնագետներ

Այս ոլորտի մասնագետները մեր օրերում շատ պահանջված են։ Եթե ընտրեք այս ոլորտը , համոզված եղեք, որ աշխատանքի լավագույն առաջարկը չի ուշանա։

💸IT մասնագետներ

Մեր օրերում տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, IT ոլորտի մասնագետների պահանջարկն ամբողջ աշխարհում հասել է գագաթնակետին։ Այս մասնագետները ստանում են ամենաբարձր միջին վարձատրությունն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

📕Բժիշկներ

Բժշկությունը բոլոր ժամանակներում եղել է և կլինի ամենաակտուալը։Սակայն նույնիսկ այստեղ կարելի է նկատել նեղ մասնագիտացված մասնագետների պակաս։

📦Էկոլոգներ

Հաշվի առնելով Երկրի ներկա էկոլոգիական իրավիճակը՝ տվյալ մասնագիտության բարեխիղճ ներկայացուցիչների աշխատանքը դժվար է չգնահատել։

⚗️Քիմիկոսներ

Քիմիկոսների պահանջ ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Հաշվի առնելով էներգետիկ իրավիճակը՝ պարզ է դառնում, որ այս մասնագիտությունը չափազանց պահանջված կլինի, քանի որ գազի և նավթի այլընտրանքը մինչ այժմ գտնված չէ։

Հոգեբաններ և անձնական կոնսուլտանտներ

Գրագետ հոգեբանների կարիք բոլորն ունեն, բայց պետք է գտնել հոգին բուժող իսկական մասնագետների։Կանխատեսվում է տվյալ մասնագիտության պահանջարկի աճ՝ եվրոպական և միջին արևելյան երկրներում։

💰Համաշխարհային շուկայի զարգացմանը զուգընթաց աճում է լավ մարկետոլոգների պահանջարկը։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ թիվը կբազմապատկվի։

Անկախ նրանից, թե որ մասնագիությունն է ավելի պահանջված, դուք ընտրեք ձեր սրտի ուզածը։

Մաղթում ենք հաջողություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով