«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից օգնություն տրամադրվեց արցախցիներին

Սույն թվականի փետրվարի 12-ին, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ներկայացուցչությունը՝ <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում այցելեց Բլուր հյուրանոցում ապաստանած ՝ թվով 43 արցախցիներին: Վերջիններիս բաժին հասած դժվարությունները մի փոքր թեթևացնելու համար համալսարանի կողմից՝ ի դեմս ռեկտոր պարոն Վ. Մադոյանի, մարդասիրական օգնություն տրամադրվեց՝ սննդի տեսքով: Միաժամանակ, արցախցիներին ներկայացվեց նաև նախաձեռնության շրջանակներում իրականցվող մեկ այլ կարևոր միջոցառման մասին ևս, այն է՝ անվճար կրթության և ամսական 20 հազար դրամի կրթաթոշակի հնարավորություն «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում, որին ևս կարող են մասնակցել: Պետք է նշել, որ չնայած իրենց բաժին հասած արհավիրքների, մեր հայրենակիցները, չկորցնելով հային բնորոշ հյուրասիրությունն ու անմիջականությունը, հյուրանոցի տնօրինության հետ միասին հավուր պատշաճի ընդունեցին հյուրերին՝ սեղանի շուրջ, ջերմ մթնոլորտում, նաև՝ հրավիրեցին ավանդական ժենգյալով հաց ուտելու: Նախաձեռնության անդամները նաև շրջեցին հյուրանոցում, ծանոթացան արցախցիների կեցության պայմաններին, հետաքրքրվեցին, թե էլ ինչի կարիք ունեն՝ խոստանալով մյուս շաբաթ ևս այցելել՝ կրկին օգնություն տրամադրելու համար:Հավելենք, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով