«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում կայացան պետական ավարտական քննություները

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում կայացան «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզուներ» առարկաների 2020-2021 ուսումնական տարվա պետական ավարտական քննություները:

Շնորհիվ պրոֆեսորադասախոսական հմուտ կազմի և ուսանողների՝ պատրաստված ու պահանջված մասնագետ դառնալու ցանկությանը՝ գրանցվեցին գերազանց արդյունքներ: Նման արդյունքներին նպաստեց նաև հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը՝ հետևողականության և անաչառության սկզբունքների պահպանմամբ:

Նշենք, որ «Իրավագիտություն» մասնագիտությամբ քննական հանձնաժողովի նախագահն էր իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հունանյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Բելլա Գաբրիելյանը, «Լրագրություն» մասնագիտությամբ` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը:

Քննությունների անցկացման համար պատասխանատու էր նշանակված համալսարանի ուսումնական բաժնի վարիչ՝ տ․ գ․ թ․ Ն.Յ. Սիմոնյանցը:

Հարգելի՛ ապագա ուսանողներ, ևս մեկ անգամ ընդգծենք, որ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն՝ իր պրոֆեսիոնալ մասնագետների և ուսումնական պրոցեսը խթանող բոլոր պայմանների ապահովմամբ կրթում է շնորհալի և ՀՀ տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզներում հաջողություններ գրանցած շրջանավարտներ:

Դե իսկ համալսարանի լրատվական բաժինը մշտապես իրականացնելով իր առջև դրված կարևոր առաքելությունը՝ կապող օղակ, միջնորդ է հանդիսանում ուսումնական հաստատության և հանրության միջև՝ ապահովելով թափանցիկ գործելաոճն ու տեղեկատվության անխափան տրամադրումը:Սիրով սպասում ենք բոլորիդ՝ մեր հյուրընկալ և ուսումնառատ հարկի ներքո:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով