«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից «Տարվա բարերար» է ճանաչվել Գրիգոր Տոնոյանը

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից «Տարվա բարերար» է ճանաչվել Գրիգոր Տոնոյանը՝ պատերազմյան և հետպատերազմյան շրջանում ցուցաբերած անգնահատելի օգնության, պատերազմի մասնակից հաշմանդամ զինվորների կողքին լինելու, նրանց աջակցելու համար։

Գրիգոր Տոնոյանն այն մարդն է, ում շնորհիվ մեր հերոսները, չնայած իրենց բաժին հասած դժվարություններին, կրթվում են և կրթաթոշակ ստանում։Եվս մեկ անգամ մեր շնորհակալության և երախտիքի խոսքերն ենք հղում արժանի հայորդի Գրիգոր Տոնոյանին՝ այն մեծ ու անգնահատելի ավանդի համար, որ ունի մեր հայրենիքի զարգացման ու հզորացման գործում:

Շնորհակալ ենք, Հա՛յ Մարդ…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով