Ապրիլի 5-ից կմեկնարկի…..

Բազմիցս նշել ենք և սեփական օրինակով վերահաստատել, որ միասին ուժեղ ենք, հզոր ու անպարտելի․ ցանկացած իրավիճակում՝ միմյանց ձեռք մեկնելով, կարող ենք հաղթանակած դուրս գալ կյանքի դժվարին փորձություններից: Մեր այս կոչմանն էլ հավատարիմ, շտապում ենք տեղեկացնել, որ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը՝ Մոսկվայի հայության հետ միասին՝ բարեգործական նպատակով, նախաձեռնում է պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների ռեաբիլիտացիա՝ ապահովելով համապատասխան բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական անվճար կրթություն։ Ծրագրին դիմած 25 հերոսներ սույն թվականի ապրիլի 5-ից կսկսեն իրենց պարապմունքները ՝ հեռավար եղանակով։ Հավելենք, որ ուսուցումը կազմակերպվելու է նախապատրաստական բաժնում, որի արդյունքում՝ բարձր առաջադիմություն ունեցողներն ուսումը կշարունակեն բուհական, մնացածը ՝ միջնակարգ մասնագիտական մակարդակով։

Հարգելի՛ հայրենակիցներ, կյանքի ղեկը մեր ձեռքում է, եթե յուրաքանչյուրս փորձենք կարգավորել բոլորիս պատուհասած աղետալի երևույթների հետևանքները, օգնենք, թև ու թիկունք լինենք միմյանց ՝ ամեն ինչ մեզ մոտ կստացվի:

Հարգանքով՝«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով