Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում ենք անվճար ուսուցման

Կարևորելով մեր զինվորների անգնահատելի վաստակը երկրի անվտանգության պահպանման գործում՝ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում է անվճար ուսուցման՝ «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն» բաժիններում: Նշենք, որ սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին մասի նախապատրաստական փուլի ավարտը սույն թվականի հունիսի 30-ն է, որի արդյունքում բարձր առաջադիմություն ունեցողներն իրենց ուսումը կշարունակեն բուհական, մնացածը ՝ միջնակարգ մասնագիտական մակարդակով։

Շտապե՛ք ամրագրել Ձեր տեղերը, քանզի դրանք սահմանափակ են (80 անվճար տեղ):

Ցանկացողները կարող են փաստաթղթերն ուղարկել [email protected] հասցեով՝ մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը։

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

• միջնակարգ կրթության ատեստատ

• անձնագրի պատճեն

• 2 լուսանկար /3×4/

• տեղեկանք՝ պատերազմի մասնակցության վերաբերյալ

Հասցե ՝ Երևան , Արմենակյան փ․ 125, 4-րդ հարկ, 411 սենյակ

Հեռ․ 010 65-32-70, 041 99-77-07, 041 37-55-55։

Ծրագրի համակարգող՝ Ա.Հայրապետյան

Ռեկտոր ՝ Վ․ Մադոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով