Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստումը կնվազեցնի վիրուսի փոխանցումը և տարածումը

Շուրջ երկու տարի բոլորիս առօրյան խաթարած համավարակը, կարծես թե, կամաց-կամաց նահանջում է: Վերջերս բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք պատվաստումները կարող են նվազեցնել վիրուսի փոխանցումն ու տարածումը, և որքանո՞վ են դրանք անվտանգ:Անդրադառնալով այս հարցերին՝ բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը նշեց, որ պատվաստված մարդկանց վարակման հավանականությունը մնում է, բայց նրանց կողմից վիրուսի փոխանցման հավանականությունը՝ նվազում: Ըստ բժշկուհու, պատվաստումների միջոցով վիրուսի տարածումը դանդաղեցնելու երկու եղանակ կա. առաջին՝ վարակի կանխարգելում, երկրորդ՝ նույնիսկ եթե անձը վարակվել է վիրուսով, պատվաստումից հետո նվազում է հարուցիչի փոխանցման ռիսկը:«Հետազոտության ավելի քան 370,000 մասնակիցների շրջանում անցկացված Օքսֆորդ-ՕՆՍ վերլուծությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ դեղաչափ կիրառելուց հետո վարակի մակարդակը նվազել է 65% -ով: Հակավիրուսային իմունիտետը ստեղծելու առումով պատվաստանյութի մեկ դոզան նման է հիվանդությունն ավելի վաղ տանելու փաստին: Մարդիկ կարող են պատվաստվել միայն այն դեպքում, եթե ունեն բացասական PCR թեստի արդյունք կամ մոտակա օրերին չեն ունեցել հիվանդության ախտանիշներ: Ամենակարևորը, հետազոտությունը ցույց է տվել, որ եթե պատվաստվելուց հետո մարդը վարակվում է՝ վարակը շատ ավելի թեթև է ընթանում՝ ավելի քիչ վիրուսային ձանրաբեռնվածությամբ: Թույլ վիրուլենտ (“ուժը կորցրած”) վիրուսի փոխանցման հավանականությունը, նույնպես, զգալիորեն նվազում է:

Անգլիայի հանրային առողջապահական ծառայությունը ուսումնասիրել է երկրի ավելի քան 500,000 մարդ և պարզել, որ չպատվաստվածները վարակվել են մոտ 10% դեպքերում: Բայց եթե նրանք պատվաստված լինեին, այս ցուցանիշը կնվազեր գրեթե կիսով չափ ՝ հասնելով մոտ 6% -ի: Վարակի նմանատիպ նվազում կարելի է արձանագրել ինչպես Oxford-AstraZeneca- ի, այնպես էլ Pfizer-BioNTech պատվաստանյութերի դեպքում:Այս երկու ուսումնասիրությունների արդյունքները համադրելով ՝ կարելի է եզրակացնել, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր վեց չպատվաստված մարդկանց համեմատ կա միայն մեկ վարակված պատվաստված անձ:Հասարակության մարդկանց միջեւ կապերն իրականացվում են հաղորդակցման և առօրյա շփումների միջոցով, որոնք էլ վիրուսները ակտիվորեն օգտագործում են տարածման համար: Կա ապացույց, որ COVID-19 պատվաստանյութերը նվազեցնում են այս տարածումը: Պատվաստվելով ՝ դուք օգնում եք պաշտպանել ձեզ շրջապատող մարդկանց:Եղեք առողջ և պաշտպանված»,- ասաց բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյան

2Вы и ещё 1

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով