Արի՛ ուսանելու «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի «Լրագրություն» ֆակուլտետում

Գրագետ խոսք, տրամաբանական դատողություն, անաչառ ու անկողմնակալ լրատվությամբ հասարակական կարծիքի ձևավորում, պրոֆեսիոնալիզմ…… էլ ո՞րտեղ կարող եք տիրապետել մասնագիտական այս կարևորագույն հատկանիշներին, եթե ոչ՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի «Լրագրություն» ֆակուլտետում ուսանելով:

Այստեղ սովորելով՝ ձեռք կբերեք ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գիտելիքներ, իսկ համալսարանի հանդեսն էլ հնարավորություն կտա տպագրելու սեփական անհատական աշխատանքերը՝ օգնելով ստացված գիտելիքներն արդյունավետորեն կիրառելուն:

Հարկ է ընդգծել, որ ցանկացողներին դասավանդվում է նաև կինոօպերատորական արվեստ, ֆոտոգեղանկարչություն, ֆոտոլրագրություն:

Դե իսկ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող լավագույն մասնագետներից, ովքեր, միաժամանակ, աշխատում են հանրապետության առաջատար լրատվական կազմակերպություններում:

Բա՛ց մի թող որակյալ ուսում ստանալու և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան մասնագետ դառնալու եզակի հնարավորությունը:

Արի՛ Շիրակացի՝ դարձի՛ր պահանջված մասնագետ:

22Поделились: 1НравитсяКомментироватьПоделиться

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով