Ավարտվեց «Լրագրողների վերապատրաստման» արագացված, անվճար դասընթացը

Ավարտվեց «Լրագրողների վերապատրաստման» արագացված, անվճար դասընթացը: Ամփոփման վերջին օրը ևս արդյունավետ անցավ, հատուկ հյուրի կողմից ներկայացվեց «Ժեստերի և միմիկաների լեզուն հասկանալու մեխանիզմները» թեման, որը շատ օգտակար տեղեկատվություն է, հատկապես, հարցազրույց վարող լրագրողի համար:

Մասնագիտացման ու փորձի փոխանակման այս մեկ շաբաթը եզակի բացահայտում ու փորձություն էր ինչպես մասնակիցների, այնպես էլ՝ բանախոսների համար: Դասընթացի՝ այս խմբի համար մասնակցության հայտ ներկայացրած թվով երեսունմեկ հոգուց հարցման արդյունքում ընտրվել էին յոթը, որոնցից քչերը մինչև վերջ հասան: Խորհրդի որոշմամբ՝ ավարտական վկայական կհանձնվի յոթ մասնակիցներից միայն երկուսին՝ հաշվի առնելով տվյալ անձանց՝ դասընթացին մասնակցությունը, ակտիվությունը, բանախոսների կողմից մատուցված գիտելիքների արդյունավետ յուրացման մակարդակն ու ճկունությունը, ինչպես նաև՝ ճիշտ և գրագետ դիտարկումներ կատարելու, հարցեր տալու՝ մասնագետին բնորոշ եզակի կարողությունը:

Պետք է նշել, որ արդյունքները մեզ համար գոհացուցիչ են, քանզի նույնիսկ մեկ՝ հեռանկարային մասնագետ ունենալը, պատրաստելը կարևորագույն ձեռքբերում է, որն էլ, իր հերթին, երկրի զարգացմանն ուղղված փոքրիկ, բայց կարևորագույն քայլ է:Ավարտական վկայականների հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին՝ ժամը 15:00-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով