Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում

Հոգալով մեր հայրենակիցների ինչպես կրթության, այնպես էլ առողջության մասին՝ ներկայացնում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունն այն մասին, որ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության նորմայից բարձր լինելու պատճառով:

Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե: Ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով