Այսօր Ռուսաց լեզվի և Պուշկինի օրն է

Այսօր հունիսի 6-ն է՝ Ռուսաց լեզվի և Պուշկինի օրը: ՄԱԿ-ի որոշմամբ՝ հունիսի 6-ը ճանաչվել է որպես Ռուսաց լեզվի միջազգային օր, որը նաև ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է։

Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Ռուսաց լեզուն ամենատարածվածն է սլավոնական լեզուների մեջ։ Ռուսերենը նաև ծառայում է որպես ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում 150 միլիոնից ավելի ռուսախոս կա, իսկ ավելի քան 100 միլիոնը, որպես երկրորդ լեզվի, տիրապետում են ռուսերենին ։ Ռուսաց լեզվին տիրապետելը շատ կարևոր միջոց է ռուսական գրականությանն ու գիտությանը, հարուստ մշակութային ժառանգությանը հաղորդ լինելու համար։Մեզ համար այսօր ևս տոն է՝ հաշվի առնելով մեր ջերմ ու բարեկամական հարաբերությունները ռուս ժողովրդի և կառավարության հետ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով