Ձեռք մեկնենք միմյանց

Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում ենք անվճար ուսուցման

Կարևորելով մեր զինվորների անգնահատելի վաստակը երկրի անվտանգության պահպանման գործում՝ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում է անվճար ուսուցման՝ «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն» բաժիններում: Նշենք, որ սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին մասի նախապատրաստական փուլի ավարտը սույն թվականի …

Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում ենք անվճար ուսուցման Կարդալ ավելին »

Մայիսյան հաղթական օր՝ «Անանիա Շիրակացի» համալասարանում

Մայիսյան հաղթական ևս մեկ օր ավելացավ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի օրացույցում՝ մայիսի 7-ը: Օրը նշանակալի էր կրկնակի իրադարձություններով. միաժամանակ կայացավ «Լրագրողների վերապատրաստման» արագացված, անվճար դասընթացի ավարտական, պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների նախապատրաստական փուլը հաղթահարած բոլոր մասնակիցների անվճար կրթության հավաստագրի և ուսանողական տոմսերի հանձնման արարողությունները: Միջոցառման մասնակիցներին ողջունեց համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը՝ շնորհակալություն հայտնելով սովորելու …

Մայիսյան հաղթական օր՝ «Անանիա Շիրակացի» համալասարանում Կարդալ ավելին »

Ապրիլի 5-ից կմեկնարկի…..

Բազմիցս նշել ենք և սեփական օրինակով վերահաստատել, որ միասին ուժեղ ենք, հզոր ու անպարտելի․ ցանկացած իրավիճակում՝ միմյանց ձեռք մեկնելով, կարող ենք հաղթանակած դուրս գալ կյանքի դժվարին փորձություններից: Մեր այս կոչմանն էլ հավատարիմ, շտապում ենք տեղեկացնել, որ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը՝ Մոսկվայի հայության հետ միասին՝ բարեգործական նպատակով, նախաձեռնում է պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների ռեաբիլիտացիա՝ …

Ապրիլի 5-ից կմեկնարկի….. Կարդալ ավելին »

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

Հայն իր տեսակով հաղթող է, միասնական և ուժեղ…. այս մասին են վկայում մեր բազմադարյան պատմությունն ու արդեն ապրելակերպ դարձած՝ միմյանց ապավեն լինելու հատկությունը: Հավատարիմ մեր տեսակին ու պատմությանը՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում տևական ժամանակ է մարդասիրական օգնություն է տրամադրում արցախցի մեր հայրենակիցներին՝ անելով …

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին Կարդալ ավելին »

Հերթական օգնությունն արցախցի մեր հայրենակիցներին

<<Անանիա Շիրակացի>> համալսարանի անձնակազմը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում էր <<Բլուր>> հյուրանոց։ Այստեղ են ապրում Արցախից եկած 16 ընտանիք (50 հոգի ), որոնց տևական ժամանակ է՝ իր խոստմանը հավատարիմ, օգնություն է տրամադրում մեր համալսարանը։ <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում նորից նրանց մոտ էինք գնացել՝ տանելով հերթական օգնությունը Արցախի Շուշի և Հադրութ բնակավայրերից տեղահանված մարդկանց։ Գիտենք, …

Հերթական օգնությունն արցախցի մեր հայրենակիցներին Կարդալ ավելին »

Նորից արցախցիների մոտ հասնող ճանապարհին ենք….

Նորից արցախցիների մոտ հասնող ճանապարհին ենք, նորից փոքրիկներին ուրախացնելու մեծագույն հաճույքով ենք շտապում արդեն հարազատ դարձած վայր, որտեղ միշտ այնքա՜ն անհամբեր են մեզ սպասում ու այնքա՜ն ջերմ են մեզ դիմավորում։Հասցրել ենք ընկերանալ, սիրել բոլորին, կիսվել առօրյա հոգսերով. այլ կերպ հնարավոր չէ, չէ՞ որ նրանք վստահ գիտեն, որ մենք միշտ իրենց կողքին ենք, պատրաստ՝ կիսելու հոգսերն …

Նորից արցախցիների մոտ հասնող ճանապարհին ենք…. Կարդալ ավելին »

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

Ուրբաթները մեզ համար յուրօրինակ հաշվետվության օրեր են դարձել։ Հենց այս օրն է մեր համալսարանը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում արցախցիների մոտ, չէ՞ որ նրանք մեզ են սպասում , իսկ մենք խոստացել ենք օգնել և կիսել նրանց հոգսերը։Ճանապարհը սրտի թրթիռով ենք անցնում, գիտենք, որ մեզ անհամբեր են սպասում, իսկ մենք պետք է չուշանանք … Հուզմունքը զսպելն …

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին Կարդալ ավելին »

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից օգնություն տրամադրվեց արցախցիներին

Արցախցի երեխաների նամակը բոլորիս սրտերը տակնուվրա արեց։ Գուցե մեզ համար սովորական ցանկությունները փոքրիկների երազանքն էր դարձել։Լռել չէինք կարող, նամակի հետքերով գնացինք ու հանդիպեցինք պայծառ աչուկներով փոքրիկների՝ տանելով նրանց երազանքների արկղերը։<<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում այսօր կարողացանք օգնել 14 ընտանիքի, հավատով, որ նրանց համար լուսավոր օրեր են գալու ։

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից օգնություն տրամադրվեց արցախցիներին

Սույն թվականի փետրվարի 12-ին, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ներկայացուցչությունը՝ <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում այցելեց Բլուր հյուրանոցում ապաստանած ՝ թվով 43 արցախցիներին: Վերջիններիս բաժին հասած դժվարությունները մի փոքր թեթևացնելու համար համալսարանի կողմից՝ ի դեմս ռեկտոր պարոն Վ. Մադոյանի, մարդասիրական օգնություն տրամադրվեց՝ սննդի տեսքով: Միաժամանակ, արցախցիներին ներկայացվեց նաև նախաձեռնության շրջանակներում իրականցվող մեկ այլ կարևոր միջոցառման …

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից օգնություն տրամադրվեց արցախցիներին Կարդալ ավելին »

Հերթական օգնությունն ենք տրամադրել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին

Այսօր բոլորս ենք պարտավոր օգնել ու աջակցել մեր երկրի՛ն, մեր բանակի՛ն։Հաղթանակը կարող ենք կերտել միայն այն ժամանակ, երբ միասնական ու համախմբված լինենք։ Մենք հավատում ենք, որ բռունցքված հաղթելու ենք ու հենց այդ մեծ հավատով էլ հերթական օգնությունն ենք տրամադրել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին։ #անանիաշիրակացիհամալսարան#ananiashirakatsiuniversity