Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հարգելի՛ ընկերներ․

Հաշվի առնելով ծրագրին մասնակցել ցանկացողների մեծ քանակը՝ դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 15-ը։ Եթե ձեր շրջապատում կան մեր հերոսներից, հուշեք, թող դիմեն մեզ։Սիրով սպասում ենք բոլորին։ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին կապահովի համապատասխան բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ԱՆՎՃԱՐ կրթություն։ Սովորողներին կտրվի կրթաթոշակ ՝ ամսական 20 000 դրամ, որը տրամադրելու է Մոսկվայի հայությունը։ 🔺Ուսուցումը կազմակերպվելու է 2021 թ.-ի մարտից՝ նախապատրաստական բաժնում։ Բարձր առաջադիմություն ունեցողներն ուսումը կշարունակեն բուհական, մնացածը ՝ միջնակարգ մասնագիտական մակարդակով։

✔️Ցանկացողները կարող են փաստաթղթերն ուղարկել [email protected] հասցեով՝ մինչև 2021 թ.-ի փետրվարի 15-ը։ Պատասխանը կուղարկվի երեք աշխատանքային օրվա ընթացքում:

✔️Անհրաժեշտ փաստաթղթեր`

✅միջնակարգ կրթության ատեստատ

✅անձնագրի պատճեն

✅2 լուսանակար /3×4/

✅տեղեկանք պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստանալու մասին

📍Հասցե ՝ Երևան , Արմենակյան փ․ 125, 4-րդ հարկ, 411 սենյակ, 📞հեռ․ 010 65-32-70, 041 99-77-07։

✔️Ծրագրի համակարգող՝ Ա.Հայրապետյան

Ռեկտոր ՝ Վ․ Մադոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով