Համալսարանի ռեկտոր Վաշարշակ Մադոյանի ուղերձը ուսանողներին

Սիրելի ուսանողներ.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային տոնի առթիվ: Ուսանողների միջազգային օրը և, առհասարակ, ուսանողը, յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Օրեցօր ձևափոխվող և առաջընթաց ապրող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողներին՝ ապագա տնտեսագետներին, լեզվաբաններին, իրավաբաններին, լրագրողներին, մեր հայրենիքի պաշտպաններին ու բժիշկներին։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով քաջ առողջություն, սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք, հաղթանակաշատ օրեր ու անսպառ եռանդ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով