Համալսարանի ռեկտոր՝ Վաղարշակ Մադոյանի ուղերձը

Սիրելի՛ ուսանողներ, հարգարժա՛ն դասախոսներ.
Ավարտվեց ևս մեկ տարի: Շրջվեց մեր պատմության ևս մեկ էջ: Անցնող տարին կարելի է համարել պայքարի և ցավին դիմակայելու տարի:
Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի հետպատերազմյան ծանր շրջանում լինենք մեր հասարակության խոցելի խմբերի կողքին ու փոքր ինչ թեթևացնենք նդանց հոգսը։
Համալսարանն՝ իր միջոցներով , մի ամբողջ տարի հագուստ և ուտելիք է տրամադրել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Համալսարանի ուսանողության ջանքերով տոնական միջոցառումներ են կազմակերպվել սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Հնարավորությունների սահմանում աջակցել ենք կարիքավոր ընտանիքներին, դրամական օգնություն տրամադրել պատերազմի մասնակիցներին, մասնակցել տասնյակ բարեգործական միջոցառումներին։
Այս ամենն, իհարկե, բավարար չէ: ՄենքՀայաստանի քաղաքացիներս, կարող ենք ավելի լավ ապրել և արժանի ենք ավելի լավ կյանքի: Սա նշանակում է, որ գալիք 2022 թվականին մենք ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ պատասխանատվության ավելի բարձր զգացումով:

Այս մեծ հավատով էլ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և առողջություն: Ընտանիքներինսեր և հոգատարություն: Գյուղացուն առատ բերք, քաղաքաբնակներինարդյունավետ և հետաքրքիր աշխատանք, մանուկներին ավելի շատ ուրախություն և ժպիտ, իսկ տարեցներինարժանավայել ծերություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Աստված պահապան բոլորիս։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով