Հանդիպում ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ

Այսօր հանդիպեցինք Երևանի Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ:Կյանքի նոր փուլ մտնող ապագա ուսանողներին ներկայացրեցինք «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը՝ անդրադառնալով կրթօջախի առավելություններին ու հնարավորություններին:Ընդգծվեց համալսարանի կողմից կիրառվող մատչելի վարձավճարի, ուսման անվճար և զեղչային ճկուն համակարգի, ինչպես նաև՝ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորության հանգամանքը:Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ համեմված ակտիվ հարց ու պատասխանով և քննարկումներով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Հ.Գ. Սիրելի՛ ապագա ուսանողներ, ուրախ կլինենք տեսնել Ձեզ՝ մեր համալասարանի հյուրընկալ և ուսումնառատ հարկի ներքո:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով