ԿՈՉ՝ հայ ժողովրդի մտավորականությանը

Սիրելի՛ հայրենակիցներ.

Ելնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված քաղաքական-ռազմական իրավիճակից՝ կոչ ենք անում օգտագործել ձեր բոլոր հնարավորությունները, հասցնել աշխարհին՝ օտարերկրյա մտավորականությանը, քաղաքական գործիչներին, գիտության և գրականության նվիրյալներին մեր պայքարի իմաստը՝ ինչպես ժամանակին մարդկությանը հասցվեց Պաղեստինի ժողովրդի կոչը։ Գիտական և գրական հավաքների ժամանակ մենք հանդիպում ենք տարբեր երկրների գործընկերների հետ։ Խնդրում ենք օգտագործել բոլոր հարթակները, որտեղ դուք կաք՝ միջազգային ու գիտական հանդեսները, հանձնաժողովները, բոլոր այն կառույցները, որին անդամակցում եք՝ որպես գիտնական կամ գրող։ Օգտագործե՛նք միջազգային գիտաժողովներում հանդես գալու հնարավորությունը, անձնական կապերն աշխարհի մեծերի հետ, բարեկամական հարաբերությունները և ոտքի հանե՛նք մտավոր աշխարհը, այդ թվում՝ ադրբեջանական ազնիվ մտավորականությունը և համատեղ պայքարենք պատերազմի դեմ։

Գուցե մեր ջանքերով կարողանանք պահպանել մի թիզ հող, թեկուզ ՝ մեկ զինվորի կյանք, մեկ ժամ ավել խաղաղություն։

Հիշեցնե՛նք բոլորին, որ նման չարիք կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, և ո՛չ ասելով պատերազմին՝ մենք ապահովում ենք խաղաղ ապագա համայն աշխարհի համար։

Մտավորականների կոչն ավելի հզոր է և կարող է խաղաղություն ավետել։

Հայ մտավորականության ներկայացուցիչներ՝

1․Վաղարշակ Մադոյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ,

2․Ալբերտ Մարգարյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

3․Բելա Բագրատունի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

4․Պետրոս Համբարձումյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

5․ Արմեն Բաբայան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,

6․Վոլոդյա Մանասյան, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

7․Նանա Սիմոնյանց, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ,

8․Վահագն Սարգսյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

9․Ալեքսանդր Տեր-Թադևոսյան, «Ռինգ» հանդեսի գլխավոր խմբագիր,

10․Արմինե Վանյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

11․Վլադիմիր Բանգոյան, ինժեներ, ազատամարտիկ,

12․ Աբգար Մկրտչյան, տնտեսագետ-ֆինանսիստ,

13․ Ազնիվ Չիլինգարյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

14․ Նունե Հովհաննիսյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

15․ Միքայել Ամիրխանյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

16․ Սերգեյ Շեյրանյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,

17․ Լևոն Գրիգորյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

18․ Հովհաննես Թոքմաջյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

19․ Մարիամ Թուֆեքչյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,

20․ Սիրանուշ Առաքելյան, բանասիրական գիտությունների թեկնածու,

21․ Քրիստինե Հարությունովա, բանասիրական գիտությունների թեկնածու

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով