<<Լրագրողների վերապատրաստման>> դասընթացները կմեկնարկեն ապրիլի 12-ից

Շտապում ենք տեղեկացնել, որ <<Լրագրողների վերապատրաստման>> արագացված, անվճար դասընթացները մեկնարկելու են սույն թվականի ապրիլի 12-ից: Մասնակցության համար մինչև մարտի 25-ը՝ ժամը 18:00-ն, պահանջվող փաստաթղթերը (3/4 չափի մեկ լուսանկար, անձնագրի պատճեն) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ 041-99-77-07, 041-37-55-55 հեռախոսահամարներով:Հիշեցնենք, որ, համավարակային իրավիճակով պայմանավորված, դասընթացներն իրականացվելու են առցանց՝ ZOOM հարթակի միջոցով:📚Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն խոսքի վարպետությանը, PR տեխնոլոգիային, պրակտիկ լրագրության, արտակարգ իրավիճակներում սեփական վարքագծի և հանրությանը լրատվություն տրամադրելու կանոններին ու նրբություններին, օրենքներին և այլն:📕Դասընթացի ավարտին կտրվի վկայական։‹‹Անանիա Շիրակացի›› միջազգային հարաբերությունների համալսարանի լրատվական բաժին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով