Նորից արցախցիների մոտ հասնող ճանապարհին ենք….

Նորից արցախցիների մոտ հասնող ճանապարհին ենք, նորից փոքրիկներին ուրախացնելու մեծագույն հաճույքով ենք շտապում արդեն հարազատ դարձած վայր, որտեղ միշտ այնքա՜ն անհամբեր են մեզ սպասում ու այնքա՜ն ջերմ են մեզ դիմավորում։Հասցրել ենք ընկերանալ, սիրել բոլորին, կիսվել առօրյա հոգսերով. այլ կերպ հնարավոր չէ, չէ՞ որ նրանք վստահ գիտեն, որ մենք միշտ իրենց կողքին ենք, պատրաստ՝ կիսելու հոգսերն ու դժվարությունները։ Համալսարանի ողջ անձնակազմը տևական ժամանակ է անում է հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի ժպիտ պարգևի ճակատագրի բերումով իրենց տներից տեղահանված արցախցիներին։Ձեռք մեկնենք միմյանց, չէ՞ որ բարի գործերով է աշխարհն ավելի բարի դառնում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով