Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մտավորականությանը

Ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների հազարամյա պատմությունն ապացուցում է, որ մեր բարեկամությունն անսասան է։ Բարեկամ դառնում են նրանք, ում կենսական նպատակները համընկնում են։ Համաշխարհային քաղաքական և ռազմական մարտահրավերների ֆոնին Ռուսաստանն ու Հայաստանն այսօր ևս անհրաժեշտ են միմյանց։ Կոչ ենք անում երկու երկրների ղեկավարությանն աշխատանք տանել բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մեր երկրների հետագա ինտեգրման ուղղությամբ։ Դրան կարող է նպաստել նաև մեր մտավորականությունը։ Կո՛չ ենք անում ոչ կառավարական միավորումներին, միություններին, հասարակական կազմակերպություններին ակտիվացնել աշխատանքը՝ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Մենք ողջունում ենք Արցախում Ռուսաստանի խաղարարար առաքելությունը, որը, հուսով ենք, կփրկի այս երկրամասն էթնիկ զտումից և կապահովի տարածաշրջանի բնականոն զարգացումը։

Հայաստանում ԽՍՀՄ (Ռուսաստանի) բուհերի շրջանավարտներիմիության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ.Թոքմաջյան

«Ի նեցուկ Հանրապետության» ժողովրդական նախաձեռնության նախագահ,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով