Սև ուրբաթ

Սև ուրբաթը միշտ հաջորդում է Երախտագիտության օրվան, որն իր հերթին անց է կացվում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Ամերիկացիների մեծ մասը ուրբաթ օրը աշխատանքի չեն գնում, որպեսզի կարողանան չորս օր տրամադրեն Սուրբ Ծննդյան տոներից առաջ առևտուր անելուն։ 2016 թվականի տվյալներով, ամերիկացիները նոյեմբեր-դեկտեմբերի տոնավաճառներին ծախսել շուրջ 656 միլիարդ դոլար…

Մի քիչ պատմություն

Սև ուրբաթի հիմնադիրը համարվում է Ֆրենկ Վուլվորթը։ 1873 թվականին հենց նա կազմակերպեց առաջին մասսայական վաճառքները Փենսիլվանիայում։ Վուլվորթը աղքատ գյուղական ընտանիքից էր և աշխատում էր մոտակա քաղաքի խանութներից մեկում։ Նա պետք է դասավորեր ապրանքները, ապահովեր խանութի մաքրությունը և մտածեր տարբերակներ ապրանքները վաճառելու համար, ինչն էլ նրա մոտ չէր ստացվում…Այդ տարիներին ապրանքների գները խանութներում ֆիքսված չէին։ Դրանից վաճառողները օգտվում էին և գուշակելով գնորդի գնողունակությունը՝ տեղում գներ էին հորինում։ Երիտասարդ Վուլվորթը պահեստից ամբողջ ապրանքը հանում է խանութ և ցուցանակի վրա գրում. «Բոլորը 5 ցենտով»։ Հենց սա է ԱՄՆ-ի պատմության առաջին մեծ զեղչը։ Մի օրվա ընթացքում մեր հերոսը  կարողանում է 6 օրվա եկամուտ ապահովել։Այս դեպքից հետո Վուլվորթը թողնում է խանութը և գնում է իր բախտի հետևից։ Արդեն 30 տարի անց Ֆրենկ Վուլվորթն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իրար հետ ներկա էին Նյու Յորքում 238 մետր բարձրություն ունեցող Woolworth Building-ի բացմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով