Շնորհավոր մարտի 8

Կանանց միջազգային օրվա սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր էր կոչվում։1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910 թվականի ՝ Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին, առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները։ 1975 թվականի մարտից Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։Պատմական ակնարկին ծանոթացանք, գանք մեր օրեր։Սիրելի՜ կանայք, աղջիկներ ու քույրիկներ, շնորհավորում ենք Ձեզ տոնի կապակցությամբ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ ժպիտներ, անհաշիվ գարուններ։ Դուք՝ հայոց օջախի հիմնասյունն եք ու լույսի անմար փարոսը, ուրեմն, թո՛ղ Ձեր կյանքի բոլոր օրերը լույսերով ու հաջողություններով առատ լինեն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով