Տոնդ շնորհավո՛ր, ՀԱՅ ՄԱՅՐ

…Տոնդ շնորհավո՛ր ,մշտապես հոգսաշատ, բայց երբեք չհանձնվող ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԷԱԿ…ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, լույս ու ջերմություն սփռող ու անկարելին՝ կարելի դարձնող ՍՐԲՈՒԹՅՈՒՆ…Քո անսահման սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր ճանապարհը, քո օրհնությամբ են իրականանում մեր բոլոր նախաձեռնությունները, քո աղոթքներով ենք հասնում հաջողությունների: Քո կողքին մենք մշտապես մանուկ ենք, քեզնով ենք ընկալում գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Դու մշտական արարչագործ ես ու հավերժության կերտող …Շնորհավոր տոնդ, ու թող քո օրհնությունը մշտապես մեզ հետ լինի …

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով