Վերջին բարձունքը

Վերջին բարձունքն է ձեր առջև, տղե՛րք,

Ա՛յն, որ ձեր հոգում վերցրել եք արդեն,

Դավեր է նյութում թշնամին մեր նենգ,

Թլոր Դավթի պես խաղին չտրվեք:

Հիշե՛ք ձեզ նման լուսեղ քաջերին,

Ձեզ պես խոյացող բարձունքներն ի վեր,

«Վրե՜ժ» են տենչում նրանց հոգիներն

Եվ հուսով նայում ձեր վերջին կռվին:

Ձեր անցած ճամփին սրտեր են հուզվել …

Մեր խնդությունը չփոխեք սգի

Ու չվերածեք անբառ մորմոքի

Հաղթության ասքը, որ դուք եք հյուսել:

Անվրե՛պ զարկեք մեր զարկը վերջին,

Վերջին բարձունքի մարտն է սրբազան,

Եվ ոսոխն, ինչպես հողմածեծ գազան,

Ձեր առջև պիտի սողալով փախչի:

Վարդան Պետրոսյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով