Ուսումնառատ օր՝ հագեցած է մասնագիտական հմտություններով և փորձի փոխանակմամբ

«Լրագրողների վերապատրաստման» դասընթացի ուսումնառատ այս օրը հագեցած էր մասնագիտական հմտությունների և փորձի փոխանակմամբ: Արդեն հարազատ դարձած մասնակիցների հետ քննարկումներ ունեցանք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ հարցազրույց վարելու կանոնները, մամուլում՝ լրագրողների կողմից թույլ տրվող կոպտագույն սխալները, ինչպես նաև՝ սովորեցինք PR տեքստեր գրելու բանաձևը:

Հարկ է նշել, որ դասընթացի նախորդ երեք օրերին տրվող ինֆորմացիայի արդյունավետ յուրացումը մասնակիցների կողմից ակնհայտ էր՝ ելնելով նրանց՝ քննարկումներին ակտիվ մասնակցությունից, հարցադրումներից և մասնագիտական կարծիքներ ու տեսակետներ արտահայտելուց:

Հիշեցնենք, որ խորհրդի որոշմամբ, ավարտական վկայական տրվելու է՝ հաշվի առնելով տվյալ անձի՝ դասընթացին մասնակցությունը, ակտիվությունը և բանախոսների կողմից մատուցված գիտելիքների արդյունավետ յուրացման մակարդակն ու ճկունությունը:
‹‹Անանիա Շիրակացի›› միջազգային հարաբերությունների համալսարանի լրատվական բաժին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով